Վերջին լուրեր

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվում է ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։

«Որ ասում եք ոտքդ գազից չվերցնես՝ վերջը «պավարոտ» կա», «Ինչի՞, Պուտինի մոտ լավ էլ գազ տվեցիր». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը

Ժողովուրդ ջան, չէ, տենց չի լինում, որ ասում եք ոտքդ գազից չվերցնես՝ վերջը «պավարոտ» կա, բան կա: Այս մասին Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի բակում մեծամորցիների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան (Video)

Կասկածելի վարքագիծ, փախուստի փորձ և փրկված կյանք․ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյանը՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին

Ես չեմ տեսել՝ ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, կարող է հարվածել, Աստված չանի, սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:

Մենք հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև այնքան ենք օգտագործել այդ բառը, որ իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ. Փաշինյան

Մենք հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև այնքան ենք օգտագործել այդ բառը, որ, ըստ էության, ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից

Ցավով և վրդովմունքով տեղեկացանք, որ ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերի ընթացքում հումորիստի ներկայացումներից մեկում հնչել են գռեհիկ և վիրավորական արտահայտություններ, որոնք ուղղված են եղել ինչպես  Բելգիայի հայկական համայնքին, այնպես էլ Հայր Զատիկին։

Փաշինյանի խոսույթը պառակտող է․ իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ ՀՀ-ից. Սամվել Շահրամանյան

Արցախից փախածների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ իրենք էին այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առաջնորդները և իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ Հայաստանից։ Այս մասին Եռաբլուրում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում»․ Վեդիի քպ-ական համայնքապետը՝ Դավիթ Մինասյանի մասին

Վեդի համայնքի քպ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել օրեր առաջ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի և դպրոցական տղաների միջև տեղի ունեցած միջադեպի արդյունքում եղբայրներից մեկը կալանավորման վերաբերյալ։