Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի և Ոստիկանության Գվարդիայի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։
Մեսրոպ Մաշտոցը կրոնավոր դառնալուց առաջ պետական պաշտոնյա էր։ Կրոնավոր դարձել է կրթական համակարգում աշխատելու համար, հայտարարել է Փաշինյանը։
Ըստ մամուլում տարածվող լուրերի՝ դժբախտ պատահարի հետևանքով Վարդենիսում ՊՆ սպա է մահացել:
Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին ու մի քանի ժամով հանձնեցին դատարկված շենքը ՔՊ-ի գրոհի ու ծափահարությունների համար, որ բախումներ չհրահրվեն։ Հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը՝ հրապարակելով տեսանյութ տեղի վայրից։
«Այս պատը մեր անվտանգության ապահովման գործիքն է», - նշել է ՀՀ վարչապետը՝ ցույց տալով Հայաստան-Ադրբեջան տարածքը սահմանազատող Կիարանցի պատը:
Եթե ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից, զբաղվի իր երեխաների դաստիարակությամբ, եկեղեցով օրինականացնի կնոջ հետ ամուսնությունը և գնա այնպիսի պատարագների, որտեղ կանոնական պատարագ է մատուցվում, հայտարարել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մեկնաբանությունների վերաբերյալ լրագրողի պատասխանին:
Նա նշել է, որ իրենց ուղերձներում և հայտարարություններում բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին:
Արարատ քահանան 24News-ի հետ զրույցում սկզբից հաստատեց, որ ինքն է լինելու պատարագիչը, հետո սակայն արագ ասաց, որ «ոչինչ չի կարող պատասխանել» և անջատեց հեռախոսը: