Բանն այն է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը Գյումրիում իր ծնունդն է նշել: Վերջինս խմբակցության պատգամավորներին հրավիրել է ռեստորան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց երեխայի 36-ամյա հայրը դիմել է ոստիկանության Տաշիրի բաժին և հայտնել, որ երեխան մահացել է նշված բժշկական կենտրոնի բժիշկների անգործության և բժշկական սխալի պատճառով:
Ուկրաինացիները չպետք է կախված լինեն գործընկերներից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի՝ բացառությամբ այն հեռախոսազանգի, որը նրան թույլատրվել էր կատարել անցյալ շաբաթ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանում կալանավորվածների հետ շփումը խիստ սահմանափակված է, և ընտանիքը շարունակում է տառապել թարմացումների լուրջ պակասից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավապաշտպան, Վիգենի փաստաբան Լուչիանա Մինասյանը։
Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում, շարունակվում են ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները։ Հիմնականում այրվել է խոտածածկ և բուսածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:
Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:
Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով։
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի սպանության փորձի մեջ մեղադրվողները փորձել են սպանել նրան թունավորված պիցցայով, հաղորդում է ТАСС-ը։
Հասկացա, որ ինքն ինձ համար ամեն ինչ էր՝ ընկեր, հարազատ, հայր, ուսուցիչ... էլ ի՞նչ է կնոջը պետք, երբ քո կողակիցը հենարան է քեզ համար: Ես սիրեցի ոչ թե Խորեն Լևոնյանին, այլ՝ Խորենին:
Ըստ նրա՝ Վարդենիս համայնքի սոցիալական աշխատողներ են հաճախակի այցելում Փառանձեմին, նրա հետ աշխատում է հոգեբանը. «Այսօր երրորդ այցն եմ կատարել, արդեն փոփոխություն եմ տեսնում Փառանձեմի մոտ: Էն առաջին օրվա պես ինքն իր մեջ փակված չէ, խոսում է»:
Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան, պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով, հրավեր չի եղել: «Բայց եթե այդ հրավերը լինի, ես դա կքննարկեմ»,- նշել է նա: