Վերջին լուրեր

Հրազդանի կիրճում բախվել են «Hyundai»-ը և «Լադա»-ն․ կա 3 տուժած

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սարգիս Ն․-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վրեժ Ղ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

«Հրապարակ». Աննախադեպ դեպք. Ռեկտորը յուղալի այլ պաշտոն էլ է ունեցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության մասին» օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է, որ բանկի խորհրդի անդամները վարձատրվում են:

1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն բաներն է ասում. օրը 6 անգամ դեղ է խմում. Վերա Խաչատրյան

Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը Բաքվի բանտից ամիսը մեկ անգամ հեռախոսազանգ է ունենում ընտանիքի անդամների հետ։

«Հրապարակ». Հայաստանի համակարգողը փոխվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Մինչեւ վերջերս Հայաստանի գծով կուրատորը Դմիտրի Կոզակն էր` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

«Հրապարակ». «Կինտոյի գլխարկը դրել, եկել է Կապան»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ուժայինները, իհարկե, ամեն ինչ արել էին, որ այս անգամ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» չդիմավորեն, բայց դա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը Սյունիքում բարձրացել է:

Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կատարվում է լիակատար մեկուսացման մեջ, միջազգային բոլոր նորմերի և օրենքների խախտումներով․ պաշտպան

Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների  մասին:

Արթուր Ալեքսանյանը ձեռքի սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2115»-ը. վերջինը հայտնվել է դաշտում

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Honda Elysion» և «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Դիանա Գասպարյանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին: