Վերջին լուրեր

Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասին

Կարծում եմ՝ դա պատկերավոր արտահայտություն է, որն ուղղված է նրան, որ ցույց տա, որ իրականում յուրաքանչյուրս ունենք անընդհատ սովորելու կարիք: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ տպավորություն է` 7 տարի նույն դասարանն եմ մնացել:

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

«Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2025 թ․ հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են աշխատողի չձեւակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ վարչապետի խոսնակ

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ 

Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ Պուտինի հետ հանդիպման. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հայտնել է Axios-ը:

Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը. զոհվել են Siemens-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավարը, կինը, 3 երեխան և օդաչուն

Հինգշաբթի Նյու Յորքում Հուդզոն գետն ուղղաթիռի ընկնելու հետևանքով 6 մարդ է զոհվել: Նյու Յորքի իշխանությունները և փրկարարները լրագրողներին հայտնել են, որ ուղղաթիռում եղել է օդաչու և Իսպանիայից զբոսաշրջիկների ընտանիք՝ երկու մեծահասակ և երեք երեխա, հայտնում է BBC-ն:

Փաշինյանը ԵՊՀ-ից Աննա Հակոբյանի վրեժն է հանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում թիրախավորեց Երեւանի պետական համալսարանը՝ հայտարարելով․ «Եթե սովորական պայմաններում ասես՝ ԵՊՀ-ն պետք ա սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն` կընկնեն հետեւիցդ»։ ԵՊՀ-ից մեզ պատմեցին, որ սա նշանակում է՝ նա չի մարսել այն, որ իրենք մերժել են կնոջը։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից, սակայն նա հրաժարվեց որեւէ կերպ արձագանքել»։

Գաղտնի հանդիպումներ՝ կառավարությունում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր ենք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է, ինչքան հնարավոր է` շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ:

Անահիտ Կիրակոսյանը Մելաձեի հետ երգել է նրա երևանյան համերգին

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ինստագրամյան իր էջում տեսանյութեր է հրապարակել, թե ինչպես է Մելաձեի հետ մի բեմում կատարում «Салют, Вера» երգը։

Հրապարակվել է ողբերգական վթարից կյանքից զրկված ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասը

Տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը գրում է․

«Բարսելոնան» որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Ֆլիկի հետ

«Բարսելոնան» որոշել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։

Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 145 տոկոս

ԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։ Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը, այս մասին հայտնել է  Սպիտակ տան ներկայացուցիչը: