Վերջին լուրեր

Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ամերիկացիների համար ցնցուղներում ջրի ճնշումը բարձրացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ցնցուղներում ջրի ճնշումը բարձրանցնելու համար՝ ընդգծելով, որ «ցանկանում է խնամել իր գեղեցիկ մազերը»:

Պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն

Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու նոր որոշում է ընդունել։ Հավաքները կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։  Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստի ժամանակ։ 

Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում. Փաշինյան

«Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում»,-նշեց նա:

Բացահայտվել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Հայտնում են ՊԵԿ-ից:

«Ժողովուրդ».67 000 դրամանոց ճարմանդ, 1 մլն-անոց շարֆեր. ինչ գնումներ են կատարել, ինչ նվերներ են ստացել իշխանությունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադառնում է ՀՀ 2 քաղաքական դեմքերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ տարբեր պատվիրակությունների ընդունելությունների եւ այցելությունների ընթացքում ստացած նվերներին եւ դրանց գներին։ Հիմա էլ արձանագրում ենք, որ Ազգային ժողովի պատվիրակությունների համար ձեռք բերած նվերները ոչնչով չեն զիջում ստացած նվերներին. թերեւս՝ միայն արժեքով։

Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

ԼՂ–ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Հրապարակ». Դիանային կանչել են «на ковер»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը նախօրեին կանչվել է ՔՊ վարչություն` պարզաբանումներ տալու իր սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի վերջերին տեղի ունեցած սպանության վերաբերյալ։

«Ժողովուրդ». Իշխանությունը հույսը չի կորցնում. Փաշինյանն աշխատում է պառակտել ընդդիմությանը Գյումրիում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ ինչ-որ բան կպատահի, ու ապրիլի 16-ին ընդդիմադիրները Վարդան Ղուկասյանին չեն կարողանա ընտրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում:

Խնածախում այսօր գիշերը կրկին կրшկnցներ են լսվել. գյուղացիներն անհանգստացած են. վարչական ղեկավար

Գյուղի ուղղությամբ այսօր գիշեր կրակոցներ են լսվել, տեղացիները լսել են դրանց ձայները, Tert.am- հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

Ինչո՞ւ Երևանում «ցեխային անձրև» տեղաց․ Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է, թե ինչն էր երեկվա «ցեխային անձրևների» պատճառը․

ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերшզմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%՝ սրվող պայքարում, որը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև, գրում է Associated Press-ը: Թրամփը, Պեկինին մեղադրելով հարգանքի բացակայության համար, Չինաստանին առանձնացրել է մյուս երկրներից՝ հայտարարելով մաքսատուրքերի բարձրացման մասին:

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.