Վերջին լուրեր

Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժшն. Թրամփ

Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու։ Ես նրանց ասացի, ամենահստակ խոսքերով, «պարզապես արե՛ք դա», բայց անկախ նրանից, թե որքան ջանք թափեցին, անկախ նրանից, թե որքան մոտեցան գործարքի կնքմանը, չկարողացան անել. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Իսրայելի հարձակումն Իրանի վրա:

Թրամփը հրեա ժողովրդի անհավանական ընկերն է. ամենայն հարգանքով Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ընդգծել է, որ Թրամփի առաջնորդությունը «անսասան է Իսրայելի գոյության և բարգավաճման իրավունքը պաշտպանելու հարցում»։

Իրանի դեմ միակողմանի hարձակումը խորապես մտահոգիչ է. այն վերջ է դնում խաղաղ ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու համաշխարհային խաղաղությանը. ՀՀ ԱԳՆ

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է. տեղի ունենալով հատկապես բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վերջ է դնում խաղաղ ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու համաշխարհային խաղաղությանը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:

Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել Բաքվում պահվող հայերի նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի փաստաբան

Մինչ Ադրբեջանի ռազմական դատարանում որպես վկա ու տուժող ներկայացվող անձինք իրար հերթ չտալով ցուցմունքներ են տալիս Արցախի կալանավորված ռազմաքաղաքական վերնախավի դեմ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը համոզված է՝ դատարանն արդեն ունի իր վճիռները: Ընդ որում, հայտնի իրավապաշտպանի խոսքով, չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ: