Վերջին լուրեր

Ի՞նչը պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամենը տեղի չունենար. որտե՞ղ է բացթողումը. Փաշինյանը՝ Վալոդյա Գրիգորյանի դեպքի մասին

Այն, որ առնվազն բացահայտում տեղի ունեցավ, տեղի է ունենում քննություն և ես հույս ունեմ, որ քննության արդյունքներով ոչ մի հարց բաց չի մնա և համոզված եմ՝ առավելագույնն է արվում դրա համար, բայց այնուամենայնիվ մենք պետք է վերադառնանք՝ ի՞նչն այն չենք արել, որտե՞ղ է բացթողումը: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքին: Նա այս մասին նշել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստին: 

ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ. դիմավորում կազմակերպված չի եղել. Մայր Աթոռից արձագանքում են

«Մայր Տաճարը բաց է բոլոր այցելուների՝ այդ թվում և ԱԺ նախագահի համար: Մայր Տաճար կարող կարող են այցելել ինչպես Հայ Եկեղեցու հետևորդներ, այնպես և այլակրոն ու այլադավան զբոսաշրջիկներ»։

Վրաստանում տեղի ունեցած անկարգությունները հրահրվել են դրսից՝ Մայդանի սցենարով հանրապետությունը Արևմուտքի կամքին ենթարկելու նպատակով. Զախարովա

Վերջերս Վրաստանում տեղի ունեցած անկարգությունները հրահրվել են դրսից՝ Մայդանի սցենարով հանրապետությունը Արևմուտքի կամքին ենթարկելու նպատակով։ Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան։

Որքան էլ ուժեղ լինես, քաղցկեղի ճանապարհը միայնակ չես անցնի. ԱԳՆ նախկին խոսնակը պատմել է որդու ծնունդի ու քաղցկեղի դեմ ծանր փորձության մասին (Video)

Դեռևս այս տարվա օգոստոսի 11-ին ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում էր արել ու տեղադրել որդու լուսանկարներից.

Ովքե՞ր են Մերձավանի ծեծկռտուքի գործով ձերբակալվածները. ի՞նչ կապ ունեն Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ

Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Փարաքարում շարունակվում է լարվածությունը՝ ձևավորված երկու ազդեցիկ խմբերի՝ Գրիգորյանների և Ախտոյանների միջև։ Այս հակասությունները հատկապես սրվում են համայնքային ընտրությունների ժամանակ և դրանցից հետո, երբ Գրիգորյանները հաղթում են Ախտոյաններին:

Վահե Հովհաննիսյանը չի հասկանում քաղաքացիների վրդովմունքը ու երբեմն՝ խուճապը, պետական պարտքի աճի վերաբերյալ. Hetq.am

Էական ներդրումներ ենք կատարում տնտեսական, կրթական ենթակառուցվածքների մեջ, որը ստեղծում է լայն հնարավորություն երեխաներին կրթվելու, մեծահասակներին՝ տնտեսական գործունեություն իրականացնելու։ Խնդիրները և անելիքները շատ են, ճեղքը մեծ է: Այս մասին«Հետք»-ի տաղավարում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով գալիք տարվա պետական բյուջեի և Հայաստանի տնտեսական խնդիրների մասին։ 

Երրորդ և չորրորդ հանրապետության տարբերությունն այն է, որ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կnնֆլիկտի տրամաբանության վրա, 4-րդը՝ խաղաղության տրամաբանության վրա. Փաշինյան

Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն երրորդ հանրապետության և չորրոդ հանրապետության միջև: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութում, որը վերնագրել է՝ «Մի րոպե, մի բան ասեմ 4»:

Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է, այս գործով կալանավորվել են Նարեկ Օհանյանը եւ Գեւորգ Հարությունյանը։ Սակայն «Ժողովուրդ»-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ նրանց պահման հարցը դարձել է լուրջ մարտահրավեր։ Ըստ նույն աղբյուրների՝ կալանավորումից հետո փորձ է արվել տեղափոխել նրանց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղից փաստացի մերժում է ստացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Նիկոլ փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը․ «Հրապարակ»

Պարզվում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը հույս է ունեցել, որ իր լռությունը Նիկոլ Փաշինյանը կգնահատի: Սակայն մի քանի օր առաջ Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց նրա դատավճիռը, եւ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։