Վստահ եմ՝ սա վերջին դեպքը չի, վստահ եմ՝ էլի են այսպիսի փորձեր լինելու, բայց Հայաստանի ժողովուրդը դա թույլ չի տալու. Ալեն Սիմոնյան

Վստահ եմ՝ սա վերջին դեպքը չի, վստահ եմ՝ էլի են այսպիսի փորձեր լինելու, բայց Հայաստանի ժողովուրդը դա թույլ չի տալու. Ալեն Սիմոնյան

Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր, դուք շատ անվտանգություն ունեք, ոստիկանությունը շատ է, մենք մեր ձևերով կանենք: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՔԿ կողմից կատարված գործողությունների արդյունքում բացահայտված հեղաշրջման պլանի և դրան նախորդած մի շարք քաղաքական գործիչների խոսույթի մասին:

«Վստահ եմ՝ սա վերջին դեպքը չի, վստահ եմ՝ էլի են այսպիսի փորձեր լինելու, վստահ եմ՝ էլի մարդիկ կան, որոնք փորձելու են Հայաստանի հանրապետությունը մտցնել քաոսի մեջ: Բայց Հայաստանի հանրապետության ժողովուրդը դա թույլ չի տալու»,-ասել է նա: