Ես այս երկրի համար սպшռնալիք չեմ, սպшռնալիքը կառավարությունում է, եկել են իմ հետևից, կգնամ. Միքայել Սրբազան

Ես այս երկրի համար սպшռնալիք չեմ, սպшռնալիքը կառավարությունում է, եկել են իմ հետևից, կգնամ. Միքայել Սրբազան

Միքայել Սրբազանը Վեհափառի ուղեկցությամբ դուրս եկավ Վեհյարանից: Նա կարճ խոսք ունեցավ, որում մասնավորապխես նշեց, որ ինչ-որ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ինքը չի թաքնվելու հոգևոր եղբայրների թիկունքում:

«Եկել են իմ հետևից, կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած: Ես էս երկրի համար սպառնալիք չեմ, չեմ եղել ու չեմ լինի, բայց այն մարդիկ, որոնք այդ խելագարի կամքը կատարում են, եկել են, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրնեց հետ և հոգևորականները կհետևեն ինձ»,- ասաց նա:

Ապա կարճ խոսք ասաց Վեհափառ Հայրը՝ խոսելով իրենց հետագա գործողությունների մասին: «Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմվբենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար: Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք են դնելու, որ արդարությունը կգործի մեր եկեղեցու, հոգևորականների և երկրի համար»,- ասաց Վեհափառը:

Այս պահին դեռ Միքայել Սրբազանին չեն տարել իրավապահները, քանի որ նա դեռ շրջապատված է հոգևորականներով: Հոգևորականությանը սատարելու համար հավաքվել են նաև հավատացյալներ: