Մեր առևտրային գործընկերները չեն հրաժարվի իրենց պարտավորություններից Թրամփի սպшռնալիքների պատճառով, մենք կհաղթահարենք նոր պատժամիջոցները. ՌԴ ԱԳ նախարար

Մեր առևտրային գործընկերները չեն հրաժարվի իրենց պարտավորություններից Թրամփի սպшռնալիքների պատճառով, մենք կհաղթահարենք նոր պատժամիջոցները. ՌԴ ԱԳ նախարար

50 օր, նախկինում եղել է նաև 24 ժամ, 100 օր... Մենք այս ամենի միջով անցել ենք: Այս մասին Չինաստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Թրամփի երեկվա հայտարարություններին, որտեղ նա սպառնում էր նոր պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի հարցում «առաջընթացի բացակայության» դեպքում:

Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի առևտրային գործընկերները չեն հրաժարվի իրենց պարտավորություններից Թրամփի սպառնալիքների պատճառով, և Ռուսաստանը կհաղթահարի նոր պատժամիջոցները: