Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնшֆաբրիկայում առաջացած կրшկն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնшֆաբրիկայում առաջացած կրшկն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետամեջի թռչնաֆաբրիկայի տանիքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից 2, Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատից 1, Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկներ։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ 
Թե ինչ է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։