Եթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի, կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ Մինասյան

Եթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի, կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ Մինասյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է իր՝ նախարար նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերը:

Ճշտող հարցին՝ առաջարկ էլ չի ստացե՞լ, Մինասյանը պատասխանեց. «Առաջարկ էլ չի եղել,  որովհետև ասել եմ՝ մանդատս որևէ պաշտոնի հետ չեմ փոխելու»:

Ինչ վերաբերում է հարցին, եթե չի նշանակվելու, ինչի՞ համար են նման հրապարակումները, նա նշեց. «Ով մնում է լուսանցքում, իմ նկարով մի բան գրում է»:

Սարիկ Մինասյանը հավելեց, որ եթե համատեղելի առաջարկ լինի կհամաձայնի:

«Եթե համատեղելի առաջարկ լինի, կհամաձայնեմ, միշտ աշխատել եմ ու անսովոր է ինձ համար: Գյումրեցու վստահությունը չեմ փոխի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սարիկ Մինասյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ գործող նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Սարիկ Մինասյանը բազմիցս հայտարարել է, որ Գյումրու ավագանու անդամի մանդատը վայր չի դնելու: