Ջեյ Լոի թիմը չի ցանկացել, որ համերգը բացի Իվետա Մուկուչյանը

Ջեյ Լոի թիմը չի ցանկացել, որ համերգը բացի Իվետա Մուկուչյանը

«Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում Ջեյ Լոն հանդես եկավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Համերգի բացումը DJ-ի փոխարեն պետք է վստահվեր երգչուհի Իվետա Մուկուչյանին, սակայն, ինչպես տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից, Ջեյ Լոի թիմը չի ցանկացել, որ երևանյան համերգը բացի Իվետա Մուկուչյանը:

«Հայ երգչուհին շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»,-նամակով պարզաբանել է Լոպեսի թիմը:

Իվետա Մուկուչյանն էլ ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրել է. «Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ գնահատական է, իսկ ես համերգը կվայելեմ ամբողջովին հանգիստ վիճակում»: