«Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի մեր ինքնիշխանության գործնական ուժի, տարածաշրջանում Ադրբեջանի առաջատար դիրքի ևս մեկ ցուցիչ. Ադրբեջանի գլխավոր դատախազ

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի մեր ինքնիշխանության գործնական ուժի, տարածաշրջանում Ադրբեջանի առաջատար դիրքի ևս մեկ ցուցիչ. Ադրբեջանի գլխավոր դատախազ

Նոր իրողությունների ֆոնին ռազմավարական առանցքային հարցերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը:

Նրա խոսքով, այս նախագիծը ոչ միայն կապահովի ցամաքային կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, այլև կփոխի ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը՝ դառնալով տնտեսական և քաղաքական ինտեգրման կարևոր գործոն։

«Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը, «Զանգեզուրի միջանցքը» ծառայում է ոչ միայն Ադրբեջանի ազգային շահերին, այլև առանձնահատուկ նշանակություն ունի միջազգային համագործակցության, առևտրային հարաբերությունների և համաշխարհային անվտանգության համար։

Դրա բացումը կլինի մեր ինքնիշխանության գործնական ուժի, տարածաշրջանում Ադրբեջանի առաջատար դիրքի ևս մեկ ցուցիչ»։