Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացի կա կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում 2 տղամարդու դի կա կախված, ովքեր հարազատ եղբայրներ են։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների ինքնությունը։

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։