«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում». Սրբուհի Գալյան

«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում». Սրբուհի Գալյան

Լրագրողներն այսօր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցին՝ ՔՊ-ն ի՞նչ ունի Արարատի դեմ։

«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասաց նա՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը։

Գալյանի համար Արարատը պատմականորեն բիբլիական լեռ է, երբ Զեյթուն համայնքից գալիս է աշխատանքի ու եղանակը պարզ է լինում, իր օրը շատ լավ է սկսում։

«Մենք ապրում ենք մեր պատմական անցյալը չմոռանալու գաղափարով ու մեր հայացքով՝ ուղղված դեպի ապագային ու իրականությանը»,- նշեց նախարարը։