Հուսով եմ, որ խաղաղության գործընթացը կնպաստի Բաքվում պահվողների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը. Նուբար Աֆեյան

Հուսով եմ, որ խաղաղության գործընթացը կնպաստի Բաքվում պահվողների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը. Նուբար Աֆեյան

Ամերիկահայ գործարար լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացը կնպաստի բոլոր գերիների, այդ թվում իր ընկերոջ` Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը:

«Հուսով եմ, որ խաղաղության եղանակի ընթացքին և՛ խաղաղություն, և՛ արդարություն կտիրե»,- նշել է նա:

Աֆեյանն ասել է, որ արդեն 2 տարի է իրենք բավական գործ են տանում և կարողացածի չափ անում են, որ թե՛ այլ երկրների ղեկավարները, թե՛ էստեղի կառավարությունը ուշադրություն դարձնեն։ «Հուսով եմ` կհաջողենք»։