Մամ ջան, ցավդ տանեմ, իմ աշխարհ, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա. Վահագն Ալեքսանյան

Մամ ջան, ցավդ տանեմ, իմ աշխարհ, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա. Վահագն Ալեքսանյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը:

Ալեքսանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մահացել է մայրս՝ Լեյլի Սարհատյանը:

Հոգեհանգիատը կկայանա այսօր, Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գտնվող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի կողքին), ժամը 17:00-ին:

Հուղարկավորությունը՝ վաղը 13:00-ին նույն վայրից:

ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ: Ամեն ինչով եմ քեզ պարտական ու էդպես էլ կմնամ: Դու ամենաուժեղ, ամենաիմաստուն ու ամենաբարի մարդն ես, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա: Աշխարհի չափ սիրում եմ քեզ»:

Գրառմանը կից՝ Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել: