«Երբ լուր ստացա, որ մայրս այլևս չկա, ես ինձ շատ էի մեղադրում». Զարուհի Բաբայան

«Երբ լուր ստացա, որ մայրս այլևս չկա, ես ինձ շատ էի մեղադրում». Զարուհի Բաբայան

«Երբ իմացա մայրիկիս մահվան լուրը ԱՄՆ-ում էի, ու դրանից 1 շաբաթ առաջ էլ մահացել էր իմ սկեսրայրը: Ես շատ էի ուզում վերադառնալ, բայց ամուսինս ասաց՝ խնդրում եմ մի՛ արի, մնա Միացյալ Նահանգներում, որովհետև, եթե դու կողքիս լինես, ես չեմ կարողանա այսքան ուժեղ լինել, ինչպես հիմա: Երբ մի շաբաթ հետո ստացա լուրը, որ մայրիկս այլևս չկա, ես ինձ շատ էի մեղադրում, թե ինչու չգնացի Երևան: Ես վերադարձա ու հասցրեցի մայրիկիս հրաժեշտ տալ, բայց մինչ օրս մտածում եմ՝ իսկ եթե այդ պահին կեղքին լինեի, միգուցե հենց ես էի այն մարդն, ով պետք է իրեն ուժ տար: Բայց երևի ամեն ինչ կանխորոշված էր ու այդպես էր պետք:

Նրա հետ վերջին խոսակցությունը հեռախոսով էր, մայրս արդեն վատառողջ էր, ամեն կերպ փորձում էի քաջալերել, ասել, որ ամեն ինչ լավ կլինի»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Զարուհի Բաբայանը: