Տեսնելով գետնին ընկած անձին՝ մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա. սպանություն Նոր Նորքում

Տեսնելով գետնին ընկած անձին՝ մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա. սպանություն Նոր Նորքում

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն 2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում սպանություն է եղել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն մի խումբ տղաներ վիճաբանել են, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին ու, կռվի հակառակ թեւի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ նրանք այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, որ նա վնասվածքներից մահացել է։

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ Քննչական կոմիտեից, որտեղից պաշտոնապես հայտնեցին. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության, սպանության եւ սպանության փորձի հատկանիշներով: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։