Մոտ ապագայում կքննարկենք ավագ դպրոցում վարորդական տեսական դասընթացներ մտցնելու հարցը. Անդրեասյան

Մոտ ապագայում կքննարկենք ավագ դպրոցում վարորդական տեսական դասընթացներ մտցնելու հարցը. Անդրեասյան

Հայաստանում կքննարկեն ավագ դպրոցում՝ ավարտական դասարանների աշակերտների համար վարորդական տեսական դասընթացներ մտցնելու հարցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը փոխանցեց 12-րդ դասարանի աշակերտների առաջարկը՝ ավագ դպրոցում ունենալու ծրագիր, որտեղ կկարողանան վարորդական քննությունների համար տեսական գիտելիքներ ձեռք բերել:

«Հրաշալի առաջարկ է, ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացն առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար, և իրենք կարողանան նաև հանձնել համապատասխան քննությունները: Վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել ավագ դպրոցներից: Վստահ եմ, որ մոտ ապագայում կքննարկենք, թե ինչպես կարող են սկսել իրականացնել, և ինչու ոչ, սեպտեմբերից մեկնարկել»,-ասաց Անդրեասյանը: