Փաշինյանի այցին ընդառաջ ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին

Փաշինյանի այցին ընդառաջ ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին

Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին ու մի քանի ժամով հանձնեցին դատարկված շենքը ՔՊ-ի գրոհի ու ծափահարությունների համար, որ բախումներ չհրահրվեն։ Հայտնում է  լրագրող Սյուզի Բադոյանը՝ հրապարակելով տեսանյութ տեղի վայրից։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում «պատարագի» կմասնակցի։ Թե որ քահանան Փաշինյանի մասնակցությամբ կպատարագի, դեռ հայտնի չէ: Շիրակի թեմի հոգևորականները բոյկոտում են Յոթ Վերքում վարչապետի մասնակցությամբ «պատարագը»։