Հորինում եք, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, բավակա՜ն է. Ալեն Սիմոնյան

Հորինում եք, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, բավակա՜ն է. Ալեն Սիմոնյան

Ինչեր ասես, որ չեք խոսում իմ մասին՝ իբր ես երեխա ունեմ 2-3 տարեկան, բացի իմ 3 երեխաներից, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում: Այս մասին սոցցանցերում տարածած տեսանյութում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նոր համացանցն էի նայում, ու ինչ ստեր ու կեղծիքներ ասես իմ մասին չհանդիպեցի: Դադարեք բամբասելը, դադարեք ուրիշների կյանք մտնելը, դադարեք հնարելը և այդ հիմարություններին հավատալն ու տարածելը: Դուք չե՞ք ամաչում, ամոթ է: Ապրեք ձեր կյանքով, եթե ունեք անձնական կյանք, իսկ եթե չունեք՝ պարտադիր չէ մտնեք ուրիշների անձնական կյանք ու ստեր հորինեք, տարածեք, բավակա՜ն է, դրանով դուք ավելի շատ ձեզ եք խայտառակում»,- ասել է նա: