Որտեղից բերված զենքով են սպանել Վալոդյա Գրիգորյանին, ինչու են ջնջել զենքի համարները, հանգուցյալ քեռին․ մանրամասներ

Որտեղից բերված զենքով են սպանել Վալոդյա Գրիգորյանին, ինչու են ջնջել զենքի համարները, հանգուցյալ քեռին․ մանրամասներ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` այն զենքը, որով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանել են, համարները ու պարկուճների համարները ջնջել են, որպեսզի, ըստ էության, չպարզեն, թե որտեղից է զենքի ծագումնաբանությունը:

Սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ զենքը օրինական ճանապարհով Հայաստան է եկել Ռուսաստանից: Իսկ թե Հայաստան մտնելուց ուր է գնացել եւ ինչպես է հայտվել Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանի մոտ, խիստ կասծկածների տեղիք է տալիս:

Նա իրավապահներին ցուցմունք է տվել ու հայտնել է, որ զենք իրեն տվել է հանգուցյալ քեռին։