Այս պահին ՀՀ ոստիկանապետն ու Քրեականի պետը կրակոցների վայրում են

Այս պահին ՀՀ ոստիկանապետն ու Քրեականի պետը կրակոցների վայրում են

Ինչպես հայտնեցինք  քիչ առաջ՝  Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել: Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։ Դեպքի վայրում է նաև ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցալյանը և Քրեականի պետը։

«Արմենիա» ԲԿ-ի է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտնում է «Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալը։