Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել են կնոջ պատճառով. նոր մանրամասներ

Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել են կնոջ պատճառով. նոր մանրամասներ

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։ Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։

Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։

Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ:

Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ֆազի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, այս պահին Հայաստանում չէ, և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ: