Դիրքերում այսօր մահացած զինծառայողի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող

Դիրքերում այսօր մահացած զինծառայողի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող

Այսօր՝ փետրվարի 26-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինվորին կյանքից զրկելու դեպքի մասին։ Ավելի ուշ ՊՆ-ն հաստատեց՝ Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Նշված դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։