Արծիվը փակ կտուցով էր, իսկ փակ կտուցը համարվում է ոչ մարտական վիճակ. ՊՆ-ն հիմնավորել է, թե ինչու են փոխել բանակի զինանշանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը ու հիմնավորել, թե ինչու են այն փոխել։
Ըստ ՊՆ-ի՝ նախկին զինանշանում առկա էին մի շարք գաղափարաբանական թերություններ։
ՊՆ-ից նշել են, թե նախկին զինանշանում արծիվը փակ կտուցով էր, իսկ փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ։