Վարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան

«Կառավարության ծրագրով Վարչապետի աշխատակազմի համար հաստատված 27 միջոցառումից կատարվել է 25-ը»,- ԱԺ-ում 2025 թ բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա հայտնեց, որ ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ, կամ ծրագրված ցուցանիշի 96 %-ը, որը նախորդ տարիների համեմատ կրկնել են 2024 թվականի արդյունքը։

«Թերակատարումները մոտավորապես 4%-ով է եղել, կամ 2024 թվականի ցուցանիշը գերազանցել ենք 906 մլն դրամով»,- ասաց աշխատակազմի ղեկավարը։

նա հայտնեց, որ բյուջեով սահմանված Հանրային իրազեկման ծախսերը կատարվել են 100 %-ով՝ 728 մլն դրամով։

«2025 թվականին ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման ապահովում ծրագրի շրջանակներու ծախսերը կազմելեն 7.2 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են 9%-ով»,-ասաց Հարությունյանը և  տեղեկացրեց, որ կառավարական առանձնատների համար նախատեսված ծախսերն էլ կատարվել են 100 %-ով։