Փաշինյանն էլ չի հաղթել, մենք էլ չենք հաղթել, նա չունի լեգիտիմություն, թող գնա երկրորդ փուլ

Փաշինյանն էլ չի հաղթել, մենք էլ չենք հաղթել, նա չունի լեգիտիմություն, թող գնա երկրորդ փուլ

Դիմել ենք ԿԸՀ, հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան 2 պահանջով, առաջինը՝ չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ, եթե Փաշինյանը վստահ է, որ ինքը հաղթել է, թող գնա երկրորդ փուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Մենք էլ չենք հաղթել, Փաշինյանն էլ չի հաղթել, դրա համար ասում ենք, որ Հայաստանին պետք է լեգիտիմ իշխանություն, ինքը չապահովեց դա: Ընտրությունները ամբողջությամբ կեղծված են, տապալված են, տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում, բոլոր շրջանային համակարգողները կալանավորված են:

Մեր հարցը խորհրդարանը չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, կհեռացնենք այդպես»,- նշել է Կարապետյանը: