Օրական 1,700 դրամ աշխատավարձ չունենք բանակում. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը՝ Գեղամ Մանուկյանին

Օրական 1,700 դրամ աշխատավարձ չունենք բանակում. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը՝ Գեղամ Մանուկյանին

Գեղամ Մանուկյանի այն  հայտարարություններին, որ մարտական հերթապահություն իրականացնողը  մեկ օրվա համար ստանում է 1,700 դրամ, արձագանքել է  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ լրացուցիչ ճշտել է նրա ասածները:

«Ձեր ասած՝ օրական 1,700 դրամ աշխատավարձ հասկացություն առհասարակ չունենք: Մինիմալն եմ ասում՝ մարտական հերթապահություն իրականացնողներինը մոտ 4,000 դրամ է, սակայն կապված դիրքերի կահավորման վիճակից՝ նաև գումար է ավելանում դրա վրա, այսինքն՝ առնվազն 4000 դրամ աշխատավարձ է ստանում, դրան գումարվում է հավելում: Այն աշխատավարձը, որ դուք նշեցիք՝ 220 հազար դրամի չափով, դա մինիմալն է»,- պարզաբանեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ լավ ատեստավորված, ամենացածր սերժանտի աշխատավարձը կազմելու է մոտ 490 հազար դրամ:

«Կարծում եմ՝ սա հրապուրիչ է, սա գրավիչ է, և մենք սա կարող ենք հիրավի համարել որպես դրական մոտեցում թե՛ սոցիալական վիճակի բարելավման իմաստով, թե՛ մեր զինված ուժերը պատրաստված սերժանտներով համալրելու իմաստով»,- նշեց պաշտպանության նախարարի տեղակալը: