Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան

Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան

«Բանակում կարգապահական խնդիրների ուղղությամբ պետք է համարժեք քայլեր ձեռնարկել»։ 24news-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է  ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ խոսելով բանակում վերջին ողբերգական դեպքերի մասին։

«Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա»,- նշել է նա։

Հարցին՝ ի վերջո հանրությունը ե՞րբ կստանա պատերազմի պարտության պատճառի հարցերը, Խաչատրյանը նշել է․ «Չեմ կարծում, որ այլևս կլինի հարցերի անկողմնակալ, արդար քննություն»։