Հնդիկ վարորդը Կոմիտասի պողոտայում «Mercedes»-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բшխվել մեկ այլ «Mercedes»-ի, ապա «Nissan X-Trail»-ին. կան վիրшվորներ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բժիշկները վիրավորներիմ մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ վթարված «Mercedes»-ներից մեկի վարորդը, ասում էր, որ վթարի մեղավորը եղել է մոխրագույն «Mercedes»-ը, որի վարորդը հնդիկ է եղել, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին, ապա «Nissan X-Trail»-ին։