Սև ծուխ՝ Սիքստինյան կապելլայից. Հռոմի Պապ չի ընտրվել

Սև ծուխ՝ Սիքստինյան կապելլայից. Հռոմի Պապ չի ընտրվել

Սև ծուխ՝ Սիքստինյան կապելլայից. Հռոմի Պապ չի ընտրվել։ Կոնկլավը կշարունակվի վաղը։

Սովորաբար, Կոնկլավի առաջին օրը քվեարկության միայն մեկ փուլ է լինում: Կոնկլավները, որոնք ընտրում էին նախորդ պոնտիֆիկոսներին՝ Ֆրանցիսկոսին, Բենեդիկտոս XVI-ին և Հովհաննես Պողոս II-ին, տևեցին երկու-երեք օր: Ամենաերկար կոնկլավը տևել է գրեթե երեք տարի։ Դա 13-րդ դարի երկրորդ կեսին էր։

Կոնկլավին մասնակցում են Հռոմի կաթոլիկ եկեղեցու մոտ 130 կարդինալներ։ Ընտրությունները տեղի են ունենում գաղտնի, իսկ գաղտնիության խախտումը հանգեցնում է ավտոմատ հեռացման: 

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում ապրիլի 21-ին: Պոնտիֆիկոսը մահացել է ինսուլտից, որը հանգեցրել է կոմայի և այնուհետև անդառնալի սրտի անբավարարության: