Էջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Hetq.am

Էջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. Hetq.am

Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում ակտիվ շինարարություն է. սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվում է: Տեղ-տեղ ասֆալտն ամբողջությամբ քերվել է, և առաջիկա օրերին նոր ասֆալտ է արվելու, իսկ հին եզրաքարերը փոխարինվել են նորերով: Ճանապարհի վերանորոգման արժեքը մոտ 193 մլն դրամ է: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քաղաքը բարեկարգվում է։ Սակայն Տերյան փողոցի անմիջական հարևանությամբ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերության կողմից կառուցվող առանձնատներն են։ Այս մասին գրում է Հետքը:

Սուբվենցիոն ծրագրերով ճանապարհների վերանորոգումը մի քանի փուլ է անցնում, և երկար ժամանակ է պահանջվում շինարարությունը սկսելու համար: 

Հիմնանորոգվում է նաև քաղաքի Խորենացու փողոցի 450 մետր հատվածը, որն ավարտվում է Տերյան փողոցով: Համայնքապետարանում գուցե պատճառաբանեն, թե ըստ առաջնահերթության է Տերյան փողոցն ընտրվել: Սակայն, հաշվի առնելով համայնքի ղեկավարի սկեսրոջ՝ վաճառքի նպատակով կառուցվող տների հանգամանքը, դժվար է պատահականություններին հավատալ, հատկապես, որ Տերյան փողոցի այդ հատվածը, այլ փողոցների համեմատ, այդքան էլ վատ վիճակում չէր:

Փոխարենը համայնքային իշխանությունները չեն շտապել հիմնանորոգել քաղաքի Չարենցի, Անդրանիկի, Թումանյան, Պատկանյան ու բազմաթիվ այլ փողոցներ՝ բավարարվելով միայն փոսալցմամբ, որը մեկ սեզոնից ավելի կյանք չի ունեցել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: