news-details
Քաղաքականություն

1908 թվականին ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական․ յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր․ Նարեկ Կարապետյան

«Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր»,-Ալիևը հայտարարել է այս շաբաթ։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր։

Երիտթուրքերը եկել էին իշխանության «Միություն և առաջադիմություն» կարգախոսով։

Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։

Պայմանավորվել էին, որ հայերը պետք է զինաթափվեն, իսկ դրա դիմաց կստանան քաղաքակիրթ ձևով իրենց կարիքներին հասնելու իրավունք՝ Օսմանյան Թուրքիայի Ազգային ժողովում։

Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել:

Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր»,-գրել է նա։