news-details
Քաղաքականություն

2026-ի բյուջեում պաշտպանական ծախսերը նվազել են մոտ 100 մլրդ դրամով, ինչպես որ Փաշինյանը խոստացել էր

ՀՀ պետական բյուջեի նախագիծը հաստատվեց այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում, նախագիծն ընդգրկված էր օրակարգային հարցերի շարքում` 36 թվագրման ներքո։ Նախագիծն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հաջորդ տարվա՝ 2025 թվականի բյուջեում պաշտպանական ծախսերը էականորեն նվազել են։

2025 թվականի ՀՀ պաշտպանական բյուջեն հաստատված բյուջեով կազմում է 664.6 մլրդ դրամ էր։ Կառավարությունը 2026 թվականի համար 101.5 մլրդ դրամով պակասեցրել է պաշտպանական ոլորտի համար նախատսված ծախսերը՝ նախատեսում են 563․1 մլրդ դրամով կազմակերպել ամբողջ պաշտպանական ոլորտի ծախսերը։

Ավելի վաղ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հնարավոր է՝ 2026 թվականի բյուջեում ծախսերի էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։

Նշենք, որ կառավարության նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը ՀՆԱ–ում 2026 թվականին կկազմի 5.9%։

Հասմիկ Սարգսյան