news-details
Քաղաքականություն

ԱԱԾ-ն մտել է Ազգային արխիվ. թշնամու հետ համագործակցող խումբ են բացահայտել. 168․am

168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Հայաստանի ազգային արխիվում ղեկավար խումբ է ձերբակալել թշնամուն նյութեր տրամադրելու համար:

«Ֆինանսիստ տնօրենը, որ գաղափար չունի արխիվից, ազատել է նրանց, բայց ինքը մնում է. տարօրինակ է, բայց փաստորեն կարողացել են ծածկադմփոց անել ու ինֆորմացիան գաղտնի պահել»,- ասաց Ազգային արխիվի մեր աղբյուրը:

Նրա խոսքով՝ էլեկտրոնային հասցեներով է ԱԱԾ-ն խմբի հետքի վրա դուրս եկել, և արխիվում բոլորը գիտեն՝ ովքեր են այդ պատմության առանցքում:

«Նախկին տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը, Ավագյան Գոհարը՝ գործող տնօրեն Արթուր Ստեփանյանի խորհրդականը, ով ամիսներ շարունակ դրսում եկեղեցիների փաստաթղթեր էր մշակում, մյուսը՝ թվայնացման բաժնի պետ Անահիտ Քոչարյանը: Խմբում են եղել Գոհարի եղբոր աղջիկը՝ Աննան, և Արուսյակը: Սոնյա Միրզոյանը տնային կալանքում է: Այս խումբը գրքեր ու տոհմածառեր է կազմել և մեծ գումարներ աշխատել միշտ: Դրսից են ղեկավարել ու ստացել պետքական փաստաթղթերը, որոնք փոխանցել են թշնամի երկրին»,- ասաց լրատվամիջոցի հետ կապ հաստատած իրազեկ անձը:

Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում։

 

Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/04/30/2208813.html?fbclid=IwY2xjawKBPk9leHRuA2FlbQIxMABicmlkETFSNFpTSE5HNWhDNnNZYzV4AR4gXGbUWT4YL6agZjHACZKRgwxq14VGiU-LzTwXHxp4e18DNsePmc3kPtgNDg_aem_YMRoNDPe5ecoxE6kErG9Ww