news-details
Աշխարհ

Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը Հայաստանի հետ սահմանի մոտ վիրավորվել է ականի պայթյունից

Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանի մոտ գտնվող Ղազախի շրջանի Ղըզըլղաջիլի գյուղի տարածքում: 

ANAMA-ի աշխատակիցը հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ տուժածի վիճակը բավարար է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։