news-details
Քաղաքականություն

Ախուրյանի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքից ազատել է ԲՀԿ-ական տեղակալին

 

Մեր տեղեկություններով Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ՔՊ-ական համայնքապետ Զավեն Մանուկյանն օրերս, առանց որևէ պատճառի ու հիմնավորման, աշխատանքից ազատել է իր տեղակալին՝ ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանին։

Վերջինս դիմում է ներկայացրել արձակուրդ ձևակերպելու համար, քանի որ ԲՀԿ պատգամավորության թեկնածու է։ Դրանից հետո, համայնքի ղեկավարը որոշում է կայացրել նրան պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ աշխատակազմի ղեկավարի միջոցով այդ մասին տեղեկացնելով Սերգոյանին։

Ոչ համայնքապետը, ոչ էլ աշխատանքից ազատված տեղակալն առայժմ հրապարակային պարզաբանմամբ հանդես չեն եկել։