Հարավային Կովկասում գծվող նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար բաց ու կոշտ պարտիա է սկսում այն սուբյեկտների դեմ, որոնք, ըստ ՌԴ-ի, դուրս են եկել սահմանված խաղի պայմանավորվածություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի դեպքում նախախաղը վաղուց էր տրված, սակայն վերջին դրսևորումը Ուկրաինայի տարածքում ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների խոցումն էր, որը պատասխանն է Ադրբեջանի` Ուկրաինային բաց ուղղվող աջակցությանն ու ՌԴ-ն շրջանցելու պրոյեկտներին Բաքվի աջակցությանը:
Ռուսական և ադրբեջանական սոցիալական մեդիայում փոխհրաձգություն է: ՌԴ-ից ակնարկում են Ադրբեջանի դեմ նոր կոշտ միջոցների գործադրման և հատուկ օպերացիաների իրականացման հավանականությունը, իսկ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատելով իր ուժերը, պատասխանում է չոր հռետորաբանուոյամբ և շանտաժային ակնարկներով:
ՌԴ-ն նույնքան բաց դեռ չի նախանշել այն կուրսը, որը ստեղծված նոր իրադրության պայմաններում առաջադրելու է Հայաստանին, սակայն ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները կտրուկ փոփոխության են ենթարկվելու»,- գրել է նա: