Որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք չեմ հայտնել, քննարկումներին չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել, լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, կքննարկենք։ Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր։ Այս իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Իմ դիրքորոշումը նոր պետք է ձևավորեմ»,-ասել է նա։