Starnews.am-ը գրում է․
Մhեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման հյուրը երգչուհի, դերասանուհի Մերի Քոչարյանն է։
Զրույցի ընթացքում Մերին պատմեց թե ինչպես է իր հայրը, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, կիսատ թողել կարիերան հանուն՝ ֆիզիկապես աղջկա կողքին ներկա լինելու։
«Պապայի հետ ուրիշ հարաբերություններ են… Ես այդ մարդուն ամբողջ կյանքս եմ պարտական։ Նա իր կարիերան ինչ-որ չափով կիսատ թողեց։ Դա համ իմ սիրելի պահն է, համ՝ տխուր։ Էգոիզմ կա էդտեղ՝ չնայած այդ ժամանակ չեմ հասկացել ինչ քայլ է անում, քանի որ փոքր էի։
Պապան որոշում է կայացնում, որ եթե ես մնում եմ այս մասնագիտության մեջ, ուրեմն ինքն էք միշտ պիտի կողքիս լինի, հնարավորինս շատ՝ ֆիզիկապես»։ Ու ես միայն տարիներ հետո հասկացա թե դա ինչի գնով եղավ։
Ես միշտ երախտապարտ եմ իրեն դրա համար»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: