news-details
Տնտեսություն

Ամերիկայի առևտրի պալատն ունի կարևոր դերակատարություն Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման համար. ԱԱՊՀ-ն գումարեց 2025 թ.-ի ընդհանուր ժողովը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկայի առևտրի պալատն ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնություններում,  տնտեսության զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացում: Այս մասին մարտի 21-ին ԱԱՊՀ հերթական հաշվետու ընդհանուր ժողովի ընթացքում իր բացման խոսքում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Այս տարվա ԱԱՊՀ ընդհանուր ժողովին, որը  գումարվում է 2 տարին մեկ անգամ, ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն ՀՀ-ից, այլև ԱՄՆ-ից: ժողովի անցկացման նպատակն էր՝ ներկայացնել ԱԱՊՀ վերջին երկու տարիներին գրանցած ձեռքբերումները, քննարկել առաջիկա նախաձեռնություններն ու սահմանել գործարար համայնքի ռազմավարական առաջնահերթությունները, ֆինանսական վիճակը, ինչպես նաև կազմակերպչական առաջնահերթությունների և պլանների ուրվագիծը:

 


Միջոցառմանը ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր գործընկերությունը և նախանշելով Հայաստանում իր տնտեսական առաջնահերթությունները։ Ժողովի ընթացքում նաև կայացավ ԱԱՊՀ Տնօրենների խորհրդի հերթական ընտրությունը, որից առաջ առաջադրված թեկնածուները հանդես եկան կարճ ելույթներով և ներկայացրին ԱԱՊՀ նպատակների իրագործման իրենց տեսլականը: