news-details
Շոու-Բիզնես

«Ամիսներով տուն չի վերադարձել. բաժանումն իմ պատճառով չի եղել». Էլեոնորա Պետրոսյանն առաջին անգամ մեկնաբանում է սկանդալային միջադեպը

Պարուհի Էլեոնորա Պետրոսյանը հյուրընկալվել էր Armlur-ին ու խոսել իր և ամուսնու հետ կապված վերջին իրադարձությունների մասին։

«Մեր ընտանքիը կառուցվել է մեծ սիրո հիման վրա, ես սիրել եմ կուրորեն։ Ամուսնությունը, որ պատկերացրել եմ ինձ համար շատ հեքիաթային էր, երեխաներ, սիրող ամուսին, ինչ երազանքներ ունեի, ամբողջը կապված էր իմ ընտանիքի  հետ։

Բայց, ցավոք, այդ ամենը այդքան էլ հեքիաթային չէր։ Մեր ծանոթությունից մինչև ամուսնություն ամեն ինչ շատ հեքիաթային էր։ Բայց այս ամենը հեքիաթային ավարտ չունեցավ։ Ամուսնությունից սկսած օր օրի ես հասկանում էի, որ իմ պատկերացումները լրիվ այլ են եղել և ամուսնական կյանքը լրիվ այլ է։

Հանդիպել եմ բազմաթիվ դժվարությունների։ Բազմաթիվ վիճաբանություններ, դավաճանություններ, որոնք ես ներել եմ, քանի որ ես սիրում էի մեծ ընտանքի ունենալ և պատկերացնում էի, որ իմ երեխաները պետք է մեծանան միայն լիարժեք ընտանիքում։ Ներել եմ ամենաաններելիները։ Մոտ 3 ամիս առաջ մենք ամուսնալուծվել ենք։ Որոշումը իմ կողմից է եղել։

Մեր ամուսնալուծությունից հետո բանավոր պայմանավորվածություն ունեինք, որ երեխաները պետք է բնակվեն իմ հետ։ Ես ընդհանրապես չեմ խոչընդոտել, որ ինքը գա տեսնի կամ վերցնի երեխաներին, տանի, ժամանակ անցկացնի, բայց ամեն ինչից ես տեղյակ եմ եղել։

Հոկտեմբերի 1-ին, չգիտեմ ինչու, ինքը որոշում է, որ առանց ինձ տեղյակ պահելու, կգնա-կվերցնի երեխաներին և չի ասի գտնվելու վայրը։ Սովորական օր էր, ես գնում էի իմ երեխաների հետևից, բայց նրանք  այնտեղ չէին, դայակներն ասացին, որ հայրիկը տարել է։

Այնքան արագ է հագցրել հանել, որ ուրիշի վերնահագուստն է հագցրել։ Սեփական հայրը սեփական երեխաների չի կարող առևանգել կամ գողանալ, բայց պատկերացնու՞մ եք իմ վիճակը, երբ գնացել-տեսել եմ իմ երեխաները այնտեղ չեն։

Զանգահարել եմ, գրել եմ, նա ասել է, որ չի վերադարձնելու և գտնվելու վայրի մասին ինձ տեղյակ չի պահել։ Նրա հայրն ու մայրը Հայաստանում չեն բնակվում։ Նա չունի մշտական հասցե բանկության։ Նույն պահին դիմել եմ ոստիկանություն։ Ոստիկանությունից ինձ ասացին, որ ինչ-որ տանն են, նորմալ վիճակում են, այդպես մի փոքր հանգստացա։ Մի քանի օր մնացել են հայրիկի մոտ ու ես տեղյակ չեմ եղել, թե իմ երեխաները որտեղ են։

Երեխաներն արդեն իմ մոտ են, միջանկյալ որոշում կա, բնակությունը հաստատվել է ինձ մոտ, այսինքն՝ ես կարող եմ որոշել, հայրիկը տեսնւի՞ թե ոչ, ես ընդհանրապես չեմ խոչնդոտում, բայց ինքն էլ պետք է դիմի դատարան, որպեսզի տեսակցության ժամեր վերցնի, օրենքը դա է պահանջում։

Ամիսներով ինքը տուն չի վերադարձել, չի իմացել երեխաները քնած են,արթուն են։ Այսքան ժամանակ եղել է՝ բաժանվենք, միանանք, երբևից է իմ պատճառով չի եղել բաժանությունները։ Մեղավորությունն ամբողջովին եղել է իր վրա։  Զենքի մասին հաղորդում երբեք չեմ ներկայացրել, դա զրպարտություն է»,- նշել է Էլեոնորան։