news-details
Քաղաքականություն

Ամուսինը՝ ԲՏԱ նախարար, կինը՝ «Ֆեյքերի» ՊՈԱԿ-ում բաժնի ղեկավար․ ի՞նչ ունեցվածք ունի Մխիթար Հայրապետյանի ընտանիքը

Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրից հետո ԲՏԱ նախարար դարձած Մխիթար Հայրապետյանն ամեն բան գաղտնի է պահում, որ չպարզվի թե ինչպես է ստացվել, որ հայկական արբանյակը ձախողել է աշխատանքը։
Հայրապետյանը մինչ նախարար դառնալը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն էր, մինչ այդ 2019-2021 թվականներին հանդիսացել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում։

ArmԼur.am-ը ուսումնասիրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանի և նրա կնոջ՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Որպես անշարժ գույք Մխիթար Հայրապետյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ(իրեն պատկանող) բնակարան և ավտոկայանատեղի՝ Երևան քաղաքում, որոնք ձեռք է բերվել 2021 թվականին և 2023 թվականին։
Նախարարը հայտարարագրել է նաև միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում, որը ձեռք է բերել 2023 թվականին։

Նախարար Հայրապետյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Մխիթար Հայրապետյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 8,5 մլն դրամ և 15.915 ԱՄՆ դոլար։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 910 հազար դրամ և8 հազար 700 եվրո։

2024 թվականի հաշվետու տարվա եկամուտները Մխիթարի Հայրապետյանի եկամուտները կազմել են  23 մլն 432 հազար դրամ, որից 20 մլն 684 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, իսկ 2 մլն 747 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 7 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Մխիթար Հայրապետյանի կինը՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսին, համաձայն ամուսնու հայտարարագրի՝ աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում որպես սփյուռքի բաժնի ղեկավար։
Որպես շարժական գույք՝ վերջինս հայտարարագրել է 2022 թվականի արտադրության DONGFENG մակնիշի և 2001 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենաներ։ Դրանք համապատասխանաբար ձեռք են բերվել 2022 և 2018 թվականներին։

Լուսին Վանա Կարապետ Ավետիսիի բանկային հաշիվները կազմել են գրեթե 700 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 600 դոլար և 4,5 մլն դրամ։

2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 10 մլն 759 հազար դրամ, որից 6 մլն 384 հազար դրամը Հանրային հեռուստաընկերությունից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտ է,  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը հայտնի է որպես «ֆեյքերի» ՊՈԱԿ, ստացել է 4 մլն 307 հազար դրամը աշխատանքի վարձատրություն, իսկ 66 հազար 900 դրամը Հայրապետյանի կինը ստացել է Երևանի պետական համալսարանից որպես աշխատանքի վարձատրություն։

Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1499183/