news-details
Քաղաքականություն

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների փակ հանդիպումը

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Նշենք, որ ԱԳ նախարարներն Անթալիայում են գտնվում ընթացող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում։

Հիշեցնենք, որ նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում։