news-details
Քաղաքականություն

«Ապագա կա, կա ապագա» կարգախոսը զարգացնելով՝ հիմա արդեն ասում եմ՝ «Ապագան այսօր է». Փաշինյան

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացավ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով: Այսօր արդեն հերթական խորհրդարանական ընտրություններից 11 ամիս առաջ կարող եմ հայտարարել, որ այդ կարգախոսը իրագործվում է և իրագործված է: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««Ապագա կա, կա ապագա» կարգախոսը զարգացնելով՝ հիմա արդեն ասում եմ՝ «Ապագան այսօր է», այսինքն՝ ապագան արդեն մուտք է գործել մեր իրականություն: Իհարկե, այսօրվա մեջ ապագան կատարում է իր առաջին քայլերը, բայց ակնհայտ է, որ այսօր մենք ոչ թե քայլում  ենք ապագայի ուղղությամբ, այլ քայլում ենք ապագայի մեջ, և ապագան մեր իրականության մեջ այլևս ոչ թե սկսվելու է վաղվանից, այլ սկսվելու է այսօրվանից: Վերջին 7 տարիներին հենց այս հայեցակարգային և ընկալման փոփոխությունն է տեղի ունեցել Հայաստանում, և սա դարակազմիկ փոփոխություն է»,- նշեց վարչապետը: