news-details
Քաղաքականություն

Առաջարկում եմ յոթ անգամ մտածել խոսելուց առաջ․ Ալեն Սիմոնյանի խոսնակը՝ Տեր Եսայի քահանա Արթենյանին

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` Մայր Տաճար այցելելությունը։ Այդ մեկնաբանությունը կարելի էր նորմալ համարել, եթե վերջում նա չխոսեր եկեղեցու ներսում նկարահանման վերաբերյալ իբր շրջանցված կարգի, տաճարում աղոթելու և ինչ-որ կազմակերպված ցուցադրական տեսարանների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Առաջարկում եմ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրենին հաջորդ անգամ երկու, երեք կամ անհրաժեշտության դեպքում նույնիսկ յոթ անգամ մտածել խոսելուց առաջ կամ եթե, ինչ-ինչ պատճառներով այդ ունակությունը չկա, ապա կխնդրեմ ուղղակի լռել: Սկսել հանրային քննարկում ցուցադրական տեսարանների և Մայր աթոռում շրջանցված կարգերի վերաբերյալ հաստատ չի բխում իր շահերից»,- գրել է նա։